Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ զինծառայողի կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այժմ իրականացվում է քննություն՝ պարզելու կատարվածի հանգամանքները։
Հավելենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի։ Զինծառայողին գտել է եղբայրն անասնագոմում՝ առաստաղից պարանով կախված
Կատարվածի առնչությամբ կատարվում է քննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






