Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Հայաստան-ԵՄ՝ մուտքի արտոնագրի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նիստի շրջանակներում կքննարկվեն մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագրի կիրարկմանն առնչվող հարցեր, ինչպես նաև դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և համաձայնագրի կիրակմանն առնչվող խնդիրները։
Աննա Նաղդալյանի խոսքով՝ նիստի շրջանակներում հայկական կողմը կբարձրացնի նաև ԵՄ անդամ պետությունների հյուպատոսություններում մուտքի արտոնագրի ստացման համար խելամիտ ժամկետների հետ առաջացող բարդությունների մասին, ինչպես նաև այն անհիմն մերժումների, որոնք տրվում են ԵՄ երկրներում շրջագայող ուսանողներին, գիտնականներին, արվեստագետներին, լրագորողներին։
«Հայաստանը մշտապես նշել է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում կարևորում է մարդկանց միջև շփումները և հայկական կողմը հանձնառու է այս հարցում»,-նշեց Աննա Նաղդալյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






