Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ առկա խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Կառավարությունն ընդունել է Արցախի Հանրապետության 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ ի գիտություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






