Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:35

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտայի հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտայի հետ

Սեպտեմբերի 16-20-ը Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտայի հետ։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակալության հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր։
«Որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր՝ մենք կարևորում ենք կազմակերպության հետ համագործակցությունը և մեր գոհունակությունն ենք հայտնում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Կորնել Ֆերուտան իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանի հետ փոխգործակցությունը կլինի շարունակական՝ պատրաստակամություն հայտնելով փորձագիտական և տեխնիկական համապարփակ աջակցություն ցուցաբերել Հայաստանի միջուկային էներգետիկայի բնագավառին։ ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատարի խոսքերով՝ գործակալությունն իր բոլոր ջանքերը կներդնի կազմակերպության անդամ երկրներում վերջիններիս կողմից ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ։
Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Կորնել Ֆերուտան այցելել է նաև Հայաստանի տաղավար և ծանոթացել «Հայատոմ» ինստիտուտի մշակումներին։

Համաժողովի շրջանակներում նախարար Պապիկյանը հանդիպում է ունեցել նաև Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ։

Նախարարը բարձր է գնահատել ՄԶՀՓԱՊ (CTBTO) դերը և ջանքերը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման գործում և վստահեցրել, որ Հայաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի և դրա հովանու տակ գործող աշխատանքային խմբերի հետ փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ:

Լ. Զերբոն էլ իր հերթին ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԶՀՓԱՊ-ի ներքո իրականացվող տենիկական և քաղաքական ծրագրերին։ Հաշվի առնելով, որ գործադիր քարտուղարը հանդիսանում է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի թեկնածու, նախարար Պապիկյանը հաջողություն է մաղթել նրան գալիք ընտրություններում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+