Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կրկին մտել է ալիևյան քաղաքական էլիտային բնորոշ կլասիկ մառազմի փուլ: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կատարած հայտարարությանը։
«Զաքիր «նվաճողը» սպառնացել է շուտափույթ պատերազմով ու ռազմական նոր գործողություններով, որի մասին, պարզվեց, իրենք երազում են ամեն օր: Կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ովքեր շատ զգայուն են Հայաստանից արվող ցանկացած հայտարարության հանդեպ, առնվազն պիտի արձագանքեն բանակցային գործընթացը ուղղակի վտանգող նման հայտարարությանը: Մինսկի խմբից դեռ լռություն է»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Զաքիր Հասանովի հոգեկան անդորրը խախտած հայտարարությանը, ապա հերթական անգամ համոզվում ես, որ «Մանչեսթեր Ցունայթեդից» 40 տարով երիտասարդ Ադրբեջանն ու իր քաղաքական իսթեբլիշմենթը ինտելեկտուալ օբյեկտիվ խնդիրներ ունեն հասկանալու, որ Արցախը մեզանից յուրաքանչյուրն է ու վերջ։
Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովն անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե` «Արցախը Հայաստան է և վերջ», ու ասել, որ իրենք իրենց խոսքը կասեն մարտադաշտում, և երազում են այդ մասին։ «Եվ դա կիրականանա մոտ ժամանակներս։ Այդ ժամանակ կտեսնենք՝ պատասխանատո՞ւ է նա իր խոսքերի համար, թե՞ չէ։ Ես կարծում եմ, որ մեր արտաքին գործերի նախարարությունը նրան արժանի պատասխան է տվել։ Անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը պաշտոնապես, միայն դատարկաբանությամբ են զբաղվում»,–ասել էր Հասանովը։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես անդրադարձել էր Զաքիր Հասանովի հայտարարությանը նշելով, որ երազելը շատ լավ բան է, թող երազի, երևի ոգևորվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







