Միացյալ Նահանգները ծրագրում է նոր միջազգային կոալիցիա ստեղծել Իրանին զսպելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի աղբյուրները:
Հաղորդվում է, որ միավորման ստեղծման մասին պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել արդեն առաջիկա օրերին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում:
Կոալիցիայի ստեղծման պատրվակ է հանդիսանում Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ընկերության նավթային օբյեկտների հետ կապված վերջին միջադեպերը, որոնց վրա կատարված հարձակման մեջ ԱՄՆ-ն կասկածում Է Իրանին, չնայած այն բանին, որ հարձակումների համար պատասխանատվությունը ստանձնել են Եմենի ապստամբական «Անսար Ալլա» շարժումը:
Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ Թրամփը խուսափում է Թեհրանի նկատմամբ ուղղակի ուժ կիրառելուց: ԱՄՆ նախագահն ավելի հակված է Էր- Ռիադին աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև ակնկալում է Թեհրանին «համակարգված միջազգային պատասխան տալ ՄԱԿ-ի միջոցով», որն ավելի նախընտրելի տարբերակ է:
Նշենք, որ Թրամփը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր. «Իրանի հետ պատերազմի մասին խոսք չկա, բայց նրա վրա ճնշում գործադրելու համար շատ այլ տարբերակներ կան»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






