Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:55

Դավիթ Տոնոյանը չի բացառել Ադրբեջանում գտնվող Հայաստանի երկու գերիներին ադրբեջանցի երկու դիվերսանտների հետ փոխանակելու հնարավորությունը

Դավիթ Տոնոյանը չի բացառել Ադրբեջանում գտնվող Հայաստանի երկու գերիներին ադրբեջանցի երկու դիվերսանտների հետ փոխանակելու հնարավորությունը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ։

ԿՄԽ ներկայացուցիչները Դավիթ Տոնոյանին են փոխանցել Ադրբեջանի պաշտոնական առաջարկությունը՝ Հայաստանի երկու գերիներին փոխանակել ադրբեջանցի երկու դիվերսանտների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել է պաշտպանության նախարարը։

Դավիթ Տոնոյանը նշել է, որ կան քննարկման որոշ հարցեր, որոնց մասին չի կարող այս պահին տեղեկություններ հայտնել, քանի որ որոշ տեղեկատվության ճշգրման համար հավելյալ աշխատանք է անհրաժեշտ։ Դավիթ Տոնոյանի խոսքով՝ ադրբեջանական կողմից տեղեկատվության ստացումից հետո ՀՀ ՊՆ կարձագանքի։

«Հայաստանը սկզբունքորեն դեմ չէ Հայաստանի քաղաքացիներին վերադարձնել իրենց տներն ու աջակցելու է այդ գործընթացին»,- նշել է Դավիթ Տոնոյանը։

«Սա մաքուր հումանիտար գործողություն է։ Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում, դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ վերադարձնել իմ քաղաքացիներին Հայաստան»,- նշել է Տոնոյանը։

Պաշտպանության նախարարը չի բացառել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Արցախում դատապարտված և այնտեղ գտնվող ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակման հավանականությունը, և ընդգծեց, որ դա Արցախի Հանրապետության սուվերեն որոշման խնդիրն է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ի Կառավարության նիստից հետո ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել էր, որ կառավարությունը տեղյակ է և քննարկում է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ փոխանակելու հարցը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+