Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Սերջիո Մատարելլայի ուղերձում մասնավորապես ասվում է․
«Անկախության օրվա տոնակատարություններն ինձ հաճելի առիթ են պարգևում՝ ուղղելու Ձեզ իտալացի ժողովրդի անկեղծ շնորհավորանքները…»:
Սերջիո Մատարելլայի խոսքով՝ հարուստ պատմական իրադարձություններից սկիզբ առած Երևանի և Հռոմի խորը բարեկամական կապերը եզակի հարստություն են, մի ժառանգություն, որից երկու ժողովուրդները շարունակում են օգտվել՝ իրենց հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






