Երեկ Սեպտեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է իսպանական Ուրբասեր ընկերության կառավարման խորհրդի անդամ, ֆրանսիական «Électricité de France» ընկերության նախկին գործադիր տնօրեն Անրի Պրոգլյոյի ղեկավարած պատվիրակությանը:
Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի մամլո խառայությունից։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետը անդրադարձել է վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական և տնտեսական բարեփոխումներին, տնտեսական աճի տեմպին, բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների հետ կառավարության կողմից տարվող աշխատանքին: Իսկ Ուրբասեր ընկերության պատվիրակության ներկայացուցիչների կողմից ներկայացվել է ընկերության գործունեության ոլորտները։
Ընկերության մասնաճյուղերը աշխատում են աշխարհի 22 երկրում։ Անրի Պրոգլյոն իր հերթին նշել է, որ կան պլաններ հայկական շուկա մուտք գործելու ուղղությամբ: Քննարկման է դրված եղել համագործակցության հեռանկարները աղբահանության և թափոնների կառավարման, տրանսպորտի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






