Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան կդիմի Սիրիային ռազմական գործողություններ ուղղելուն, եթե մինչև սեպտեմբեր ամսվա վերջ Սիրիայի հյուսիսարևելյան գոտում անվտանգության գոտի չստեղծվի։
«Մենք սահմանին (Սիրիայի) ավարտել ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները»,- ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մեկնելուց առաջ նշել է նա։
Նախագահը հավելել է նաև, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ի հետ ռազմական դիմակայությունը նախապատվելի չէ Թուրքիայի համար։
Նշենք, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում անվտանգության գոտու ստեղծման մասին ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվել էին 2019 թ. օգոստոսի սկզբին։
Թուրքիայի մտահոգությունները կապված են Թուրքիային սահմանակից այս գոտին քրդական զինյալ խմբավորումներից մաքրելու հետ և այն վերահսկողության տակ պահելու համար:
Հիշեցնենք, որ ամերիկա-թուրքական օրակարգային հարցերից է նաև ամերիկյան արտադրության «Պատրոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնման հարցը Թուրքիայի կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






