Նույն օրը կայացել է հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ:
Պաշտոնական հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են իրենց գոհունակությունը հայ-բելառուսական երկկողմ համագործակցության ընթացքի առնչությամբ։
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում փոխգործակցության ներկա իրավիճակի և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող այլ հարցերի շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






