Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկատվություն է տարածել Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
ԱՀ ՊԲ դիրքապահների կողմից իրականացված արհեստավարժ գործողությունների արդյունքում հակառակորդը մեկ զոհ է տվել։ Չեզոք գոտում թողնելով մեկ դիակ՝ հակառակորդը հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Արցախի ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Համաձայն ԱՀ ՊՆ տարածած հաղորդագրության՝ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:
Դեպքի մանրամասները ճշտվում են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






