Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի Թվիթերյան միկրոբլոգում կատարած գրառումից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախյան հակամարտության կարգավորմանը, հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և հակամարտության կարգավորման շուրջ Մինսկի խմբի համանախագահների ապագա ծրագրերին առնչվող հարցեր։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






