Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխություններից հետո, պաշտոններ զբաղեցնելը, պաշտոններ փոխելը, պաշտոններից ազատվելը պետք է որ բնականոն երևույթ լինի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը:
Լիլիթ Մակունցի խոսքով՝ այս հարցում որևէ աղմկահարույց բան չկա և կարծում է, որ պաշտոնից ազատման հետ կապված աղմուկն է, որ հենց տարակուսանք է առաջացնում հանրության շրջանում։
Անդրադառնալով Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ Հայաստանում թե՛ կառավարությունը, թե՛ իշխող խմբակցությունը վարում են բաց քաղաքականություն և կարծում եմ՝ եթե կա այնպիսի տեղեկատվություն, որը գաղտնիք չի պարունակում և ներկայացնում է հասարակական հետաքրքրություն, պարոն Վանեցյանը պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






