«Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության շրջանակում հայտարարված զորահավաքին զինկոմիսարիատներ և հավաքակայաններ են ներկայացել Երկրապահ կամավորական միության 6540 անդամներ: Այս մասին սեպտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում նշել է ԵԿՄ նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Սասուն Միքայելյանը նշել է, որ ցանկացած ոտնձգության դեպքում շուրջ 7000 մարդ դուրս կգա, կկանգնի բանակի կողքին և կլինի առաջնագծում։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս անդրադարձել է զորահավաքին՝ նշելով, որ զորահավաք հայտարարելուց ընդամենը 6 ժամ հետո մի քանի հազար զինապարտ է ներկայացել հավաքակայաններ։
Դավիթ Տոնոյանը նշել է, որ ընդհանուր առմամբ զորահավաքի արդյունքներից շատ գոհ է։
«Իրականում անգամ ինձ համար անսպասելի էր այդքան մարդու ներգրավումը զորահավաքին։ Սա խոշոր հասարակական շարժում էր, ինչը երևի պայմանավորված է նաև բացատրական աշխատանքով»,–նշել է Դավիթ Տոնոյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






