ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիումներ է ունեցել Թունիսի ԱԳ նախարար Խեմայիս Ջինաուի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Հայաստանի և Թունիսի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքերով նպաստել առկա օրակարգի ընդլայնմանը և ամրապնդմանը:
Զոհրաբ Մնացականյանն իր թունիսցի գործընկերոջը ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության և նորարարության ոլորտներում Հայաստանի ձեռքբերումները՝ կարևորելով տվյալ ուղղություններով փոխգործակցության ներուժի լիակատար իրացման ուղղությամբ անմիջական շահառուների ներգրավմամբ ծրագրերի իրականացումը։
ՀՀ և Թունիսի ԱԳ նախարարները հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ համագործակցությա հիմնական ուղղությունները՝ ընդգծելով տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտների ներկայացուցիչների միջև կապերի խթանման կարևորությունը:
Զոհրաբ Մնացականյանն ու Պեկկա Հաավիստոյը պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության զարգացման ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ֆինն գործընկերոջը ներկայացրել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները: Զրուցակիցները կարևորել են հակամարտության կողմերի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






