Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում մեկնարկել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպմանը մասնակցող Ռուսաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Իրանի, Ֆրանսիայի արտգործնախարարները և եվրոպական դիվանագիտության ղեկավարը հանդիպման սկզբում ձեռնպահ են մնացել հայտարարություններից:
ԳՀՀԾ-ի ապագան հարցականի տակ է հայտնվել 2018 թվականի մայիսի 8-ի համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների սահմանումից հետո: Ուղիղ մեկ տարի անց Իրանը սկսեց կրճատել իր պարտավորությունները միջուկային գործարքի վերաբերյալ՝ 60 օրը մեկ նոր քայլեր ձեռնարկելով։
Հանդիպման ընթացքում Մոգերինին կոչ է արել բոլոր քայլերը ձեռնարկել իրանական միջուկային գործարքը պահպանելու համար։
Հանդիպման ավարտին, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ՄԱԿ-ում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ-ի մասնակիցների նախարարական հանդիպումը լավ է անցել:
«Լավ հանդիպում էր»,- ասել է նա լրագրողներին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






