Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:38

Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ

Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին հանդիպումից, այնուհետև սեպտեմբերի 23-ին Զոհարբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ համատեղ հանդիպումից հետո հանդես են եկել հայտարարությամբ։

Համանախագահները երկու նախարարներին տեղեկացրել են հունիսին Վաշինգտոնում կայացած համատեղ հանդուպումից, Փարիզում և Ժնևում կայացած խորհրդակցություններից հետո իրականացրած գործողություններին մասին, որոնք վերաբերում են հակամարտության հումանիտար և անվտանգության ասպեկտներին։

Համանախագահներն ընդգծել են բռնությունները նվազագույնի հասցնելու կողմերի գործադրած ջանքերի դրական արդյունքները այս ամռանը՝ այս հարցում ընդգծելով կողմերի միջև հաստատված ուղիղ հաղորդակցական կապի կարևորությունը, և խոր ափսոսանք հայտնել մահվան վերջին դեպքի կապակցությամբ:

Համանախագահներն ու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները շարունակել են քննարկումները լարվածությունը թուլացնելու և խաղաղության համար նպաստող մթնոլորտի պահպանման և բանակցություններին նպաստող հավելյալ միջոցառումների շուրջ:

Վերահաստատելով մարտի 9-ի հայտարարությունը՝ համանախագահները կողմերին կոչ են անում նվազագույնի հասցնել այնպիսի հռետորաբանության կիրառումը, որը դրական ազդեցություն չի ունենա բանակցությունների արդյունքի վրա։

Համանախագահները մտադիր են մոտ ապագայում այցելել տարածաշրջան:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+