Արցախյան հակամարտությունը մշտապես Թուրքիայի արտաքին քաղաքական օրակարգում է լինելու։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը։
Ինչպես նախկինում այնպես էլ հիմա, Թուրքիան պնդում է, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։
«Ադրբեջանի տարածքից դուրս հիմնախնդրի կարգավորումն անթույլատրելի է»,- ասված է հաղորդագրությունում։
«Արցախյան հակամարտությունը տարածաշրջանի ամենաարդիական խնդիրներից է: Տվյալ հակամարտության չկարգավորված լինելը վկայում է Ադրբեջանի հանդեպ երկակի չափանիշների կիրառման մասին: Թուրքիան Ադրբեջանին միշտ աջակցել է բոլոր ոլորտներում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում»,-ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած ելույթում անդրադարձել էր նաև Արցախյան հիմնախնդրին՝ նշելով, որ այն պետք է կարգավովի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






