Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն Հայաստան է ժամանել։ Վերջինիս դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ Լի Սյեն Լուն ժամանել է հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու նպատակով։ Նախատեսվում է Երևանում ստորագրել ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտի համաձայանագիրը։
Հայաստան են ժամանելու նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ինչպես նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






