Twitter-ի իր էջում Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է, որ ԱՄՆ կոնգրեսականներ Ջեկի Սփիերը, Ֆրենկ Պալոնեն և Ադամ Շիֆը ԱՄՆ Պետդեպարտամենտին և պաշտպանական գերատեսչությանը ուղղված նամակով կոչ են արել դադարեցնել դադարեցնել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը։
«Մենք անհանգստացած ենք ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից Ադրբեջանի Հանրապետությանը տրվող օգնության ավելացմամբ և ՀՀ-ին հատկացվելիք ֆինանսական օգնության ակնհայտ բացակայությամբ»,- ասվում է կոնգրեսականների նամակում։
Այսպիսով ԱՄՆ-ն զգալիորեն մեծացրել է ռազմական ոլորտում Ադրբեջանին տրվող օգնությունը։ 2018-2019թթ․ Ադրբեջանը ստացել է ավելի քան 102 մլն դոլար՝ դառնալով ռազմական աջակցության տվյալ ծրագրի շրջանակներում օգնություն ստացող մեծությամբ երրորդ երկիրը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






