Իրանի նախագահ Հասան Ռոհանին սեպտեմբերի 30-ին կժամանի Երևան։ ԻԻՀ նախագահը կմասնակցի հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Հաղորդվում է, որ Ռոհանիի այցի ընթացքում նախատեսվում է նրա ելույթը Երևանում կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովում: Նա կներկայացնի Իրանի հնարավորություններն ու Եվրասիական տնտեսական միության հետ առևտրում իրենց ներուժը:
Իրանի նախագահը հանդիպումներ կունենա նաև Հայաստանի ղեկավար շրջանակների հետ և կքննարկի հայ-իրանական հարաբերությունները, ինչպես նաև երկկողմ համաձայնագրերի և համատեղ նախագծերի իրականացման ընթացքը։
Ըստ աղբյուրի տվյալների՝ Ռոհանին կհանդիպի նաև գագաթնաժողովին մասնակից այլ օտարերկրյա առաջնորդների հետ՝ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության այլ խնդիրներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






