Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը իր տիկնոջ հետ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Լի Սյեն Լուն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ հուշամատյանում գրառում կատարելով։
«Հայ ժողովուրդը մեծ կամքի ուժ և խիզախություն է ցուցաբերել 1915թ. ողբերգական իրադարձություններից հետո։ Ցանկանում եմ ձեզ հավերժ վայելել խաղաղություն, անվտանգություն և ներդաշնակություն»,- գրել է Լի Սյեն Լունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






