ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է առաջին բանակային կորպուսի զորամասեր։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել դաշտային զորավարժարանում, այցելել է պահեստազորայինների վրանային ավան, ուսումնական կետեր ու կրակային ուղեգիծ։
ՀՀ պաշտպանության նախարարի այցի ընթացքում պահեստազորայինները կրակային խնդիրներ են կատարել հրաձգային գումարտակի բոլոր զինատեսակներից։
Կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանը Դավիթ Տոնոյանին ներկայացրեց պահեստազորայինների տարբեր ստորաբաժանումների բարձր ներդաշնակվածությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Արցախի ողջ տարածքում սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ռազմավարական զորավարժություններ են անցկացվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






