ԵԱՏՄ Բարձրագույն խորհիդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: «Զվարթնոց» օդանավակայանում Իգոր Դոդոնին դիմավորեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Իգոր Դոդոնը հոկտեմբերի 1-ին կմասնակցի ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին ՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:
ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցեն կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարներն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ընդլայնված նիստին կմասնակցեն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






