Բելառուսի և Հայաստանի հետ հարաբերություններում երբեք փոփոխություններ չեն լինի. միշտ կմնանք եղբայրներ: Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության ծավալները կազմում են 140 տոկոս է։
«Դա շատ լավ ցուցանիշ է: Ես պետք է հավաստիացնեմ, որ այդպես էլ կլինի հետագայում»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
Lուկաշենկոն նշել է, որ Բելառուսը միշտ կաջակցի հայկական բիզնեսին, իսկ անհրաժեշտության դեպքում բելառուսական կողմը համատեղ ձեռնարկություններ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես կգա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա ԵԱՏՄ Բարձրագույն խորհիդի նիստը։ Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Երևան են ժամանում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






