Սիրիան և Իրաքը սեպտեմբերի 30-ին, 2013 թվականից ի վեր առաջին անգամ, բացել են Ալ-Քայիմ սահմանային անցակետ։ Այս մասին հայտնում է «ՍԱՆԱ»-ին գործակալությունը։
Սահմանային անցակետի պաշտոնական բացմանը Սիրայի կողմից մասնակցել են Սիրիայի ներքին գործերի նախարար Մուհամեդ Ռահմունին և Դեյր-էլ- Զոր նահանգի նահանգապետ Աբդ ալ Մաջիդ ալ Կաուակաբինը, իսկ Իրաքի կողմից մասնակցել են Իրաքի սահմանային անցակետերի վարչության ղեկավար Քազեմ ալ Ակաբինը, Իրաքի վարչապետի ներկայացուցիչ Համեդ ալ Աբդալլահ Իբրահիմը, Անբար նահանգի նահանգապետ Ալի Ֆարհանը և ոստիկանության պետ Անբար Հադեր Զեյդայինը։
Նշենք, որ Իրաքի և Սիրիայի սահմանին սահմանային անցակետերը դադարել են ամբողջ ծավալով գործել 2014 թվականից «Իսլամական պետության» գրոհայինների կողմից տարածքների գրավման պատճառով:
2018 թվականի աշնան ամիսներից սկսած ՝ Իրաքի և Սիրիայի պաշտոնյաները հայտարարել են «Ալ-Քայիմ» հսկիչ անցակետը բացելու պատրաստակամության մասին:
Նշենք նաև, որ «Ալ-Քայիմ» անցակետը Դեյր- Էլ- Զորի նահանգում վերահսկվում է սիրիական բանակի կողմից, իր հերթին Հասեքե նահանգի «Ալ-Յաարուբիա» հսկիչ անցակետը գտնվում է «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) վերահսկողության տակ: Երրորդ անցակետը՝ «Ատ-Տանֆ»-ը գտնվում է ամերիկյան ռազմաբազայի կողմից վերահսկվող գոտում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







