ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ԵԱՏՄ կոլեգիայի անդամ Տիմուր Ժակսիլիկովին, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի, ինչպես նաև ԵԱՏՄ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի նիստերին մասնակցելու նպատակով:
մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Երկու կողմերն էլ բարձր են գնահատել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները՝ հույս հայտնելով, որ դրանք անդամ-պետությունների համար համագործակցության և ինտեգրման նոր հնարավորություններ կընձեռեն:
Հանդիպման ընթացքում մասնավորապես կարևորվել է ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի ընդունումը, դրանում կենտրոնական բանկերի և ԵԱՏՄ կոլեգիայի համատեղ աշխատանքը:
Հանդիպման վերջում Տիմուր Ժակսիլիկովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կենտրոնական բանկին՝ նիստը հյուրընկալելու և կազմակերպչական հարցերում կոլեգիային օժանդակելու հարցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






