Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:59

Ադրբեջանը կքննարկի երկրում ԱԷԿ-ի կառուցման հարցը

«Ռոսատոմը» առաջարկել է Բաքվին կառուցել ԱԷԿ. լրագրողներին այս մասին հայտնել է «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

«Ատոմակայանը կլինի այնպիսին, ինչպիսին կընտրի մեր ադրբեջանցի գործընկերը ։ Մենք առաջարկում ենք հզոր կայան։ Այս ոլորտում Ադրբեջանի յուրահատկությունն այն է, որ էներգետիկ պաշարները մեծ արագությամբ սպառվում են»- նշել է Ալեքսեյ Լիխաչովը

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Լիխաչովն ընդգծել է, որ նախկինում Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի կառուցման ծրագրեր ունեցել է և Բաքվի շրջակայքում արդեն կան կայանի հիմքերը:

Նշենք, որ Հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման շրջանակներում Պուտինն առաջարկել է Ալիևին անդրադառնալ ԱԷԿ-ի կառուցման հարցին։ Ադրբեջանի ղեկավարը խոստացել է ուսումնասիրել այդ հարցը ։ «Թեմայի շուրջ խոսակցություն է եղել նախագահների միջև։ Վլադիմիր Պուտինն առաջարկել է, իսկ Իլհամ Ալիևը համաձայնել է առնվազն այդ հարցը խորապես ուսումնասիրել», — իր խոսքում նշել է Ռոսատոմի նախագահը։

Նշենք, որ Ռոսատոմը Ռուսաստանում ԷլեկտրաԷներգիայի խոշորագույն արտադրողն է ՝ ապահովելով երկրի էներգետիկ պահանջների ավելի քան 18%-ը: Ընկերությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում արտասահմանյան նախագծերի պորտֆելի մեծությամբ, իրականացման տարբեր փուլերում են գտնվում 36 էներգաբլոկներ 12 երկրներում: Ռոսատոմն աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում ուրանի պաշարներով և 4-րդը՝ դրա արդյունահանման ծավալով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+