Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը իրենց չվաճառի ամերիկյան F-35 կործանիչներ, ապա Թուրքիան կստեղծի սեփական կործանիչները։
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով՝ Թուրքիան կարող է արտադրել զենք և զինամթերք՝ սեփական պահանջները բավարարելու համար։
Հուլուսի Աքարը նշել է, որ Թուրքիան արտադրում է«Milgem» ռազմանավեր, «Altay» տանկեր, «Fırtına» հրետանային համակարգեր, «Atak» հարձակողական ուղղաթիռներ, հարվածային և ոչ հարվածային անօդաչու թռչող սարքեր, «Hürküş» ուսումնական ինքնաթիռներ, առաջին թռիչքն իրականացրած ու շուտով սերիական արտադրության դրվելիք «Gökbey» ընդհանուր նշանակության ուղղաթիռ։
Աքարի խոսքով՝ Թուրքիան արտադրել է արդեն «Hürküş» ուսումնական ինքնաթիռներ, անհրաժեշտության դեպքում կործանիչ էլ կարտադրի։
Հիշեցենենք, որ C-400 համալիներ գնելուց հետո ԱՄՆ-ը Թուրքիային դուրս թողեց F-35 կործանիչների ծրագրից։ Քննարկվում է նաև Թուրքիայի փոխարեն Ավստրալիային F-35 կործանիչների ծրագրում ներառելու հարցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






