ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հոկտեմբերի 3-ին՝ առավոտյան, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Նոնա Նավիկյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը բժշկական կենտրոն տեղափոխվել է հետազոտության համար և նույն օրն էլ նորից վերադարձել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Հարցին՝ արդյոք առողջական որևէ խնդիր կա՞ կամ ինչ հետազոտություն է անցել Ռոբերտ Քոչարյանը՝ Նոնա Նավիկյանն ընդգծել է, որ անձնական տվյալներ են, որոնք չի կարող բարձրաձայնել:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 30-ի առավոտյան նույնպես տեղափոխվել էր բժշկական հաստատություն բուժզննման համար և հենց նույն օրն էլ վերադարձել էր ՔԿ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






