Իրաքում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 100-ի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ հայտնել էինք 65 զոհի մասին։
Ըստ նախնական տվյալների՝ ավելի քան 3000 մարդ վիրավորվել է Բաղդադում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում: 540 մարդ ձերբակալվել է, որից 200-ը մնում է կալանքի տակ ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրաքում սկսվել են հակակառավարական ելույթները ՝ ի նշան բողոքի աղքատության, գործազրկության եւ կոռուպցիայի դեմ: Բաղդադի և այլ քաղաքների փողոցներ դուրս եկած մարդիկ պահանջում էին կառավարության հրաժարականը, իսկ մի շարք վայրերում, ներառյալ մայրաքաղաքում, խաղաղ սկսված ցույցերը վերածվեցին զանգվածային անկարգությունների և ուժայինների հետ բախումների:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






