Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ քրեական գործ է հարուցվել երեկ՝ հոկտեմբերի 5-ին, «Հայելի» լրատվական ակումբի վրա հարձակման դեպքի առթիվ։
Քրեական գործը հարուցվել է ոստիկանության կենտրոնական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի Ֆեյսբուքյան էջից։
*Հոդված 164.
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը
1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






