Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր մերժել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու և ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հոկտեմբերի 7-ին միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Գևորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու և երկիրց ժամանակավորապես բացակայելու թույլտվություն ստանալու համար։
Պաշտպանը նշեց, որ Արմեն Գևորգյանը պետք է մեկներ Ավստրիա հոկտեմբերի 26-ից-նոյեմբերի 4-ը՝ բուժզննություն անցնելու և գործնական հանդիպում ունենալու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






