Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այցով մեկնել է Բիշքեկ: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության բաժինը:
Նախարարը Բիշքեկում է՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների՝ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի հերթական՝ 12-րդ նիստին:
Հայաստանից բացի ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների գծով համակարգող խորհրդի կազմում են ընդգրկված նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






