Թուրքիայի Ջեյլանփինարիի քաղաքի զենիթահրթիռային համալիրների գնդակոծության հետևանքով վիրավորվել է 13 և 15 տարեկան երկու դեռահաս։
Գնդակոծությունն իրականացվել է Սիրիայի սահմանամերձ Ռասուլայն քաղաքից «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ»-ի և «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» ահաբեկիչների կողմից:
Տուժածներին տեղափոխել են Ջեյլանփինարիի պետական հիվանդանոց։
Վնաս Է հասցվել Ջեյլանփինարիի երեք բնակելի շենքերին։
Ի պատասխան՝ թուրքական բանակի մի մասը հրետանային հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչների ենթադրյալ գտնվելու շրջաններին։
Նշենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է սկսել Սիրիայի Եփրատ գետից արևելք ընկած շրջաններում։
«Խաղաղության աղբյուր» անվանումը ստացած գործողության նպատակը Թուրքիայի սահմանների մոտ ահաբեկչական սպառնալիքի վերացումն ու անվտանգության գոտու ստեղծումն է, որտեղ կամավոր կվերադառնան միլիոնավոր սիրիացի փախստականներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






