ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 8-ից 9-ը մասնակցել է Կահիրեի միջազգային ցուցահանդեսային սրահում կայացած «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին և Աֆրիկյան տնտեսական համաժողովին։ Այս մասին հաղորդում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 100 ընկերություններ 15 երկրներից։
Ցուցահանդեսի շրջանակում կայացել է նաև ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրին առնչվող հարցեր։
Կարևորվել է ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների՝ Եգիպտոսից աֆրիկյան այլ երկրներ արտահանման մեծ հնարավորությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






