Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Աշխաբադում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստից հետո ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել է «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը: Գրքի հեղինակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը:
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Երևանի Մոսկվայի տանը՝ 2009 թվականին:
«Խաղաղություն Ղարաբաղին» գրքի շապիկին խաղաղության աղավնին է՝ արցախյան բնապատկերի ֆոնին, իսկ գրքի վերջում Վլադիմիր Կազիմիրովը բանաստեղծություն է ձոնել Արցախին` խաղաղության վերջնահույսով:
Վլադիմիր Կազիմիրովը 1992 թվականին նշանակվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ապա`ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ ներկայացուցիչ, 1994-1996 թվականներին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։
Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել նաև զինադադարի շուրջ բանակցությունները և հրադադարի փաստաթղթի ստորագրումը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






