ԵՄ անդամ երկրները կոչ են անում Թուրքիային դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայում և դուրս բերել զորքերն այդ երկրից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ Խորհրդի հայտարարությունը, հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցած նիստի ժամանակ։
Խորհուրդը կոչ է արել Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում և դուրս բերել իր զորքերը Սիրիայից։
Եվրամիության անդամ երկրները հանդիպման ընթացքում նաև պայմանավորվել են համակարգել Թուրքիային զենք մատակարարելու քաղաքականությունը՝ Սիրիայում նրա ռազմական գործողության կապակցությամբ: Եվրամիության 28 պետությունների ԱԳ նախարարները կոչ են արել միջազգային կոալիցիայի անդամ երկրների նախարարական հանդիպում անցկացնել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






