Թուրքիայի նախագահի վայրագ քաղաքականության դեմ պայքարելու համար
Հայաստանի քրդական համայնքը՝ դատապարտելով միջազգային տերությունների անտարբերությունը՝ Սիրիայում քրդերի նկատմամբ թուրքական բանակի ագրեսիվ գործողությունների նկատմամբ՝ խնդրի վրա ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրելու նպատակով, ԱՄՆ դեսպանին փոխանցեցին նամակ, որում շարադրել են նաև իրենց հորդորը: Այս մասին հայտնում է « Արմենպրեսը»։
«Բոլորս մեկ մարդու նման դատապարտում ենք թուրքական իշխանությունների ցեղասպան, մարդասպան քաղաքականությունը: Եվ կոչ ենք անում ամբողջ աշխարհի միջազգային հանրությանը, գերտերություններին՝ մեկ անգամ 1 րոպեով թողնել իրենց գերակա շահերը, նավթային և ռազմական մթերքներ ծախելու շահերը և բռնել թուրքերի արյունոտ, ցեղասպան ձեռքը և ասել՝ բավական է 100 տարին մեկ ցեղասպանություն իրականացնել տարբեր ժողովուրդների նկատմամբ»,-ասաց ՀՀ Ազգային ժողովի քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովը:
«Քուրդիստան» կոմիտեի նախագահ Սլո Դրբոյանը Հայաստանի քրդական համայնքի կողմից նամակը հանձնեց ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին, որոնք խոստացան ավելի ուշ դրան անպայման պատասխանել:
Սլո Դրբոյանը նշել է, որ այդ նամակում իրենք շարադրել ենք իրենց պահանջները՝ փակել Թուրքիայի օդային ճանապարհը և քայլեր ձեռնարկել Թուրքիայի նախագահի՝ այդ քաղաքականության դեմ պայքարելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






