Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին ԱԻՆ 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը, արտանետումները լցվել են Ողջի գետը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված հատվածը վերականգնվել է:
Կառավարության նիստում քննարկեց Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղի մոտակայքում գործող կոմբինատի պոչատարի վնասման հարցն, ինչի պատճառով արտանետումները լցվել են Ողջի գետ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ըստ ամենայնի, արտանետումները գետն են լցվել պղնձամոլիբդենային գործարանից:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի տեղեկացմամբ՝ այս պահին այնտեղ քննչական գործողություններ են իրականացվում։ «Դեպքի վայրի զննություն է իրականացվում, զննության ու մասնագետների տվյալների արդյունքում կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






