Միշել Բարնյեն Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան կկարողանան մինչև հոկտեմբերի 31-ը ավարտել Brexit-ի գործընթացը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես վստահ եմ, որ վավերացումը հնարավոր կլինի ավարտել ժամանակին՝ մինչև հոկտեմբերի 31-ը», — ասել է բանագնացը:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 17-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժանկ Կլոդ Յունկերն իր «Twitter»-ում նշել է, որ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանագնացները ԵՄ-ի պետությունների ղեկավարների գագաթնաժողովից առաջ համաձայնության են հասել միությունից երկրի դուրս գալու պայմանների շուրջ։
«Եթե կա կամք, կա նաև համաձայնություն, և մենք այն ունենք: Դա արդարացի ու հավասարակշռված համաձայնագիր Է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար։ Ես առաջարկում եմ գագաթնաժողովին՝ ընդունել այդ գործարքը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






