Այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հրայր Թովմասյանի հորը հարցաքննության կանչելու հարցին,-այս մասին տեղեկանում ենք aravot.am-ից:
Հարցին, թե Հրայր Թովմասյանի հայրիկին կանչում են ու փորձում են պարզել տան կտուրից, ունեցվածքի ծագումնաբանությունից և այլն, դա ճնշում չէ՞ Հրայր Թովմասյանի վրա, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես, ճիշտ է, մանրուքների ծանոթ չեմ, բայց բազմաթիվ դեպքեր գիտենք, որ պետական պաշտոնյաներն իրենց ունեցվածքը, ամեն ինչը գրանցել են իրենց զոքանչների, մամաների, պապաների, եղբայրների անուններով: Եթե այդպես է, ուրեմն պետք է իրավապահ մարմինները որևէ ձեւով բան չանե՞ն, հա՞, ինչի՞ մասին է խոսքը: Ում անունով ուզում է գրանցած լինեն, եթե դա անօրինական է, նույնիսկ եթե էս մարդը 75 էլ չլինի, 95 լինի կամ 18 լինի, ի՞նչ տարբերություն: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում յուրաքանչյուր ծնողի, բայց եթե պետական պաշտոնյան, անկախ նրանից, թե ով է՝ Տարոն Մարգարյանն է, Ալեն Սիմոնյանն է, Ռոբերտ Քոչարյանը, բան է գողանում պետությունից պայմանական ու գրանցում է իր 75-ամյա, կամ 18-ամյա տղայի անունով, իրավապահները պիտի ասեն՝ դե լավ, մեծ մարդ ա, չգնանք ու չհարցնե՞նք: Եկեք դուրս գանք այդ հուզական բանից»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






