Հոկտեմբերի 18-ին Ռադայում ստեղծվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ։ Ինչպես հայտնում «Արմենպրեսը», պատգամավորական խումբը կազմված է 12 պատգամավորներից, և այն գլխավորելու է իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտեմ Դմիտրուկը։
Անդրադառնալով պատգամավորական խմբի ստեղծմանը՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև արդյունավետ և դինամիկ հարաբերությունները բխում են երկու երկրների շահերից:
Նա հավելել է, որ Կիևի և Երևանի միջև քաղաքական հարաբերությունների ամրապնդման համար մեծ հեռանկարներ է տեսնում, ինչում իրենց ներդրումը կշարունակի ունենալ նաև տեղի հայերի միությունը։
AnalitikaUA.net կայքին տված հարցազրույցի ժամանակ Վիլեն Շատվորյանը կարևորել է պատգամավորական խմբի ստեղծման այս փաստը՝ որպես երկու երկրների միջև համագործակցության ակտիվացման խթան՝ խորհրդարանական դիվանագիտությունը համարելով արտաքին քաղաքականության կարևորագույն ռեսուրսներից մեկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






