ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 18-ին հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի Դելաննոյի և գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դորնբոշի հետ։ Հանդիպումը կայացել է Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2019 թվականի աշնանային հանդիպումների շրջանակներում:
«Արմենպրեսը» հայտնում է, որ հանդիպման ընթացքում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՀ-ին Հայաստանին աջակցելու համար և հույս հայտնել, որ համագործակցությունն այս շրջանակներում ավելի կզարգանա:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին և ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






