ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելը քրեականացնող օրինագիծը։
Օրինագիծը ներկայացվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից. նախագծին կողմ քվերակեց 119 պատգամավոր:
ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագծով սահմանվում է, որ նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






