Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ընդունել է «Ռապիսկան սիսթեմս» ընկերության հայաստանյան ներկայացուցիչներին՝ կազմակերպության վաճառքի տնօրեն Անգուս Ֆոուլիի գլխավորությամբ։
Դավիթ Անանյանը նշել է, որ նմանատիպ կազմակերպությունների հետ համագործակցությունը նպաստում է ՊԵԿ-ի վերահսկողության համակարգերի կատարելագործմանը:
Անգուս Ֆոուլը, շնորհակալություն հայտնելով Դավիթ Անանյանին ընդունելության համար և բարձր գնահատելով ՀՀ ՊԵԿ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը, նշել է, որ պետական սահմանների տնտեսական պաշտպանությունը առանցքային նշանակության գործառույթ է։
Շեշտելով 25 տարվա համագործակցության կարևորությունը՝ կողմերը հավելել են, որ այն կարելի է զարգացնել նաև այլ ուղղություններվ. մասնավորապես բարձրացնել պետական եկամուտների հավաքագրման և հակակոռուպցիոն գործունեության արդյունավետությունը:
«Ռապիսկան սիսթեմս» ընկերությունը ՊԵԿ-ին է տրամադրել ձեռքի օգտագործման սքանավորման համակարգ՝ նոր, առավել արդիական անվտանգության ապահովման միջոց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






