Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը պաշտոնական այց կկատարի Հայաստան:
Էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքը հաղորդում է, որ Հունաստանի նախագահի գլխավորությամբ պատվիրակությունը Հայաստան կժամանի նոյեմբերի 5-ին․ Հայաստանում Հունաստանի նախագահական պատվիրակությունը կմնա նոյեմբերի 5-6-ը։
Հունաստանի Հանրապետությունը նախագահի մակարդակով այց դեպի Հայաստան վերջին անգամ կատարել էր 2014 թ.-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






