Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:08

Խոսքը գնում է շուրջ 1700 աշխատակցի օրինական եկամտի մասին․Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը, անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակիցների բարձր պարգևավճարների մասին քննարկումներին, նշում է, որ եռամսյակային պարգևատրման այս գործընթացը օրինական բնույթ ունի և նախասահմանված է քաղաքապետարանի տարեկան բյուջետային ծրագրով։

Նախօրեին հայ մամուլում հրապարակումներ են կատարվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների բարձր պարգևատրումների մասին։

hraparak.am-ը մասնավորապես գրում է․

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական ճոխ պարգևատրումներն է հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին»

Այսպիսով հոկտեմբերի 9-ին քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ ավելի քան 60 մլն դրամի հասնող պարգևավճարներ են հատկացվել 120 աշխատակիցների։

Ամենաբարձր պարգևավճարները տրվել են քաղաքապետի տեղակալներին։

hraparak.am-ը նշում է, որ նման բարձր պարգևավճարներ սույն տարվա ընթացքում արդեն իսկ երրորդ անգան են տրվում քաղաքապետարանի աշխատակիցներին։

Ըստ Երևանի քաղաքապետի՝ 2019թ-ի Հ․921-Ա որոշման Երևանի քաղաքապետի տեղակալները պարգևատրվել են 965 հազ դրամի հասնող պարգևավճարներով։

Քննադատակ այց լուրերին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մամուլի որոշ ներկայացուցիչներ կրկին փորձում են շահարկել պարգևավճարների հարցը համապատասխան շեշտադրումներով: Առիթը. քաղաքապետարանը հրապարակել է եռամսյակային պարգևավճարները: Հրապարակել է, ինչպես նախորդ եռամսյակներին»։

Մամուլի խոսնակը նշում է, որ պարգևավճարները միանգամայն օրինական են, դրանց տրամադրումը նախատեսված է Երևանի տարեկան բյուջեով։

Նա հավելում է, որ այդ եկամուտը պետք է բաժանել երեք ամսվա վրա, որովհետև պարգևատրման տվյալները տրվում են եռամսյակային հաշվարկմամբ։

Մամուլի քարտուղարը քննադատել է որոշ լրատվական ընկերությունների՝ ապատեղեկատվություն տարածելու առնչությամբ, որոնց թվում՝ News.am-ը և Analitik.am-ը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+