ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը նոր աշխատանք ունի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել Հովհաննես Քոչարյանը։
Նա նշել է, որ «Լեքս Դոմինուս» փաստաբանական գրասենյակը վերսկսել է իր գործունեությունը և զբաղվելու է քրեական և վարչական գործերով:
«Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության նախկին պետին և Հայաստանի Հանրապետության վարչապետին հետհեղափոխական Հայաստանում հասարակությանը ծառայելու պատվաբեր հնարավորություն ինձ ընձեռելու համար։
Անչափ երախտապարտ եմ նաև ընկերներիս ու բարեկամներիս, ովքեր այս ընթացքում հնչեցրին աջակցության ու դրվատանքի խոսքեր: Բառեր չեմ գտնում նկարագրելու, թե դրանք պետական ծառայողի համար ինչ արժեք ու կարևորություն ունեն»,- ասված է Հովհաննես Քոչարյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






